
Ադրբեջանը 4 ամսով կալանավորել է Մադաթ Բաբայանին
Բաքվում պահվող արցախցի Մադաթ Բաբայանին 4 ամսով կալանավորել են.
տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրան 5 հոդվածով ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ այդ թվում «ահաբեկչության»
և «զինված խմբավորումներ ստեղծելու:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի պատերազմի ընթացքում անհետ կորած Մադաթ
Բաբայանին ձերբակալելու մասին Բաքուն պաշտոնապես տեղեկացրել էր երեկ: