ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին, ՀՀ-ի համար բենզինի քվոտան ավելացվել է
Հայաստանի համար ավելացվել է բենզինի քվոտան, ինչը հնարավորություն
է տվել ՀՀ ներմուծողներին այս տարի Ռուսաստանից գնել և Հայաստան ներմուծել հավելյալ
60 հազար տոննա բենզին․ տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարությունը։
«Գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում
համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված
հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն
է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին»,-
ասված է հայտարարությունում։