26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր սկանդալ Մեծ Բրիտանիայում. մարդկանց տարիներ շարունակ վարակված արյուն են փոխներարկել

Խոշոր սկանդալ Մեծ Բրիտանիայում. մարդկանց տարիներ շարունակ վարակված արյուն են փոխներարկել

Մեծ Բրիտանիայում ավարտվել է 1970-1991 թվականներին ՄԻԱՎ-ով և հեպատիտ C-ով մի քանի հազար հիվանդների վարակման հետաքննությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է կառավարության անունից հրապարակային ներողություն խնդրել տուժած ընտանիքներից և հայտնել ֆինանսական փոխհատուցման չափը, գրում է BBC-ն։

1970-ականներին երկիրը սկսել է օգտագործել արյոուն՝ օգնելու հեմոֆիլիայով և նմանատիպ հիվանդություններով տառապող մարդկանց՝ փոխհատուցելու արյան մակարդման համար պատասխանատու նյութերի պակասը: Դեղը պատրաստվել է դոնորական արյան պլազմայից, որի զգալի մասը ներկրվել է ԱՄՆ-ից։ Այս դոնորները կարող են ներառել բանտարկյալներին և թմրանյութեր օգտագործող մարդկանց (նրանք հաճախ վաճառում էին իրենց արյունը՝ գումար վաստակելու համար), ինչը նշանակում է, որ այս պլազման կարող է պարունակել մարդու իմունային անբավարարության և հեպատիտի վիրուսներ։ Արյան մի մասը չի ստուգվել, և մինչև 1980-ականների կեսերը դեղերը չեն ենթարկվել ջերմային մշակման, որը կարող է սպանել վիրուսները:

Արդյունքում, ավելի քան քսան տարի հեմոֆիլիայով հիվանդներին, ինչպես նաև ծննդաբերությունից կամ դժբախտ պատահարից հետո արյան փոխներարկման կարիք ունեցողներին վարակված արյուն են ներարկել։ Հետաքննությունը պարզել է, որ ավելի քան 30 հազար մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով և հեպատիտ C-ով, որոնցից մոտ 3 հազարն արդեն մահացել է։

Հետաքննության արդյունքները մայիսի 20-ին ներկայացրել է նախկին դատավոր Բրայան Լանգստաֆը։ Նա հաստատել է, որ Ազգային առողջապահական ծառայության բժիշկները, Մեծ Բրիտանիայի կառավարությունը և հիվանդների անվտանգության համար պատասխանատու այլ անձինք պատասխանատվություն են կրում կատարվածի համար: Ըստ Լանգստաֆի, որը ղեկավարում էր հետաքննությունը, հիվանդները գտնվել են հսկայական վտանգի տակ՝ ոչ միայն վարակված արյան ներկրման, այլ նաև բժշկական փորձագտների անփութության, տուժածների բողոքների անտեսման և հանրային հետաքննություն անցկացնելու ձգձգումների պատճառով: