Մոլդովան անվտանգության և պաշտպանության դաշնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ
Մոլդովան դարձել է առաջին երկիրը, որը ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության դաշնագիր է ստորագրել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այս գործընկերությունը կուժեղացի երկրի կայունությունը, թույլ կտա անվտանգային մարտահրավերների դեմ համատեղ մոտեցումներ մշակել, ավելի արդյունավետ կդարձնի մեր ներգրավվածությունը և թույլ կտա բացահայտել համագործակցության նոր ասպարեզներ», – գրել է դիվանագետը։