Կապանում hրկիզվել է քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող մեքենան
Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։
Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատ, սակայն մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։
Ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին։
Դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզի ԱԱԾ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։