
Հայաստանը Կորեայում և Լյուքսեմբուրգում դեսպանություններ կբացի
Հայաստանը մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ
է բացելու․ ԱԺ-ում տեղեկացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել
է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում։
Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական
ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում»,-
ասել է Միրզոյանը։
Նրա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն
կբացի Լյուքսեմբուրգում։