
Հայաստանի օրակարգում է ԵՄ դիտորդների ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը․ փոխարտգործնախարար
Եվրոպական միության դիտորդական առաքելության ընդլայնումն ու մանդատի
ուժեղացումը Հայաստանի օրակարգում է, դրական արձագանքներ կան նաև Եվրամիությունից․
ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Քաղաքական առումով համագործակցությունը խորացվել է: Այս տարի առաջին
անգամ տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգության հարցերով երկխոսության
մեկնարկը: Իհարկե, դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը նույնպես
մեր օրակարգում է, կան դրական արձագանքներ ԵՄ-ի և անդամ երկրների կողմից», -ասել
է Հովհաննիսյանը:
Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ ՀՀ-ԵՄ քաղաքական նև անվտանգության
հարցերով երկխոսության առաջին փուլը տեղի է ունեցել հունվարին՝ Երևանում, հաջորդ փուլը
նախատեսվում է անցկացնել նոյեմբերին՝ Բրյուսելում։
։