28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատ Միրզոյանի ելույթի առանցքային կետերը՝ ամփոփ

Արարատ Միրզոյանի ելույթի առանցքային կետերը՝ ամփոփ

– Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում 4 ղեկավարների
կողմից  ստորագրվեց  մի փաստաթուղթ որն արտացոլում է երկարատև, կայուն, արժանապատիվ
խաղաղության հիմքերը:

– Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման
գործընթացը: Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում  երրորդ երկրների
քաղաքացիների համար սահմանի բացման հարցով գուցե լավ նորություններ ունենանք։

– Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված
հարաբերություններ ունենալու հարցում:

– Բլեֆ չենք անում, երբ առաջարկում ենք խաղաղության խաչմերուկ․ գիտակցում
ենք՝ ինչ ենք առաջարկել, ուզում ենք զանազան ենթակառուցվածքներ, կոմունիկացիաներ, ընդհանրապես
արևելքն ու արևմուտքը կապվեն իրար՝ առևտրական, տնտեսական առումով։

– Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, շատ բաներից բավարարված
չենք, շատ բաներից զարմանում ենք, բայց աշխատում ենք խնդիրների հարթման ուղղությամբ։

– Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեկնաբանություն -խմբագրումներով
փոխանակվելու կամ հանդիպել – բանակցելու՝ արդեն 6-րդ ռաունդն է: