26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն․ Խամենեին՝ Փաշինյանին

Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն․ Խամենեին՝ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խամենեիի հետ հանդիպմանը Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի և մյուս պաշտոնյաների ողբերգական նահատակության կապակցությամբ, գրում է IRNA գործակալությունը։

Այս հանդիպմանը Այաթոլլա Խամենեին, բարձր գնահատելով Հայաստանի վարչապետի կարեկցանքի արտահայտությունը, նշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրությունն ու ընդհանուր շահերը և մատնանշելով Հայաստանի վարչապետի շեշտադրումը ռազմավարական հարաբերությունների վրա, ավելացրել է․

«Ես ընդգծում եմ համագործակցության ընդլայնումը` ելնելով հարաբերությունների ռազմավարական բնույթից, բայց կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, ինչի պատճառով երկու երկրներին առնչվող հարցերին պետք է մոտենալ զգուշությամբ և ուշադրությամբ»։