23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին․ նախարարը կժամանի Երևան

Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին․ նախարարը կժամանի Երևան

ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը այսօր կժամանի Հայաստան․ տեղեկացնում
են Երևանում Գերմանիայի դեսպանությունից։

Այցի ընթացքում նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի
հետ, կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների
ընդունման կենտրոն:

«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական
և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին:
Տարածաշրջանում վստահության ձևավորումը և հաշտության հաստատումը շատ կարևոր է: Գլխավոր
նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները
կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական
խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ
վերսկսմանը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության տեքստում։