Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը. Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել․ փաստաբանական խումբ
Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», – ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ձերբակալվել էր երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին՝ Հրաչ Ղևոնդյանը: Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ նրան իշխանությունը զավթելու փորձի համար են մեղադրել: Որպես ասվածի ապացույց հրապարակվել է ձայնագրություն, որում, իբր, Հրաչ Ղևոնդյանը խոսում է մայիսի 26-ին կառավարական շենքեր գրավելու անհրաժեշտության մասին: