26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք կարող ենք հրաժարական տալ, բայց իշխանության կգա մի ուժ, որը «կուկրաինացնի» Վրաստանն ու երկրորդ ճակատ կբացի Ռուսաստանի դեմ․ Կոբախիձե

Մենք կարող ենք հրաժարական տալ, բայց իշխանության կգա մի ուժ, որը «կուկրաինացնի» Վրաստանն ու երկրորդ ճակատ կբացի Ռուսաստանի դեմ․ Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ արևմտյան աշխարհում մեծ ուշադրությունը պայմանավորված է Վրաստանին՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու պահանջներ ներկայացնելու հեռանկարով։ Այս մասին Վրաաստանի առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կա Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը: Այդ հետաքրքրությունը պահպանվում է նաև այսօր», – ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ այսօրվա աշխարհում կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը բացարձակապես չի հետաքրքրվում Վրաստանի ճակատագրով, և նրա միակ շահը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։

«Նույն «Թափանցիկության մասին» օրենքն այսօր ընդունում է Թուրքիան: Օրենքը նույնիսկ ավելի կոշտ է, քան մերը, բայց ոչ ոք ՆԱՏՕ-ի անդամ երկրի մասին մեկնաբանություն չունի, տրամաբանությունը պարզ է, Թուրքիային, ի տարբերություն Վրաստանի, չի կարելի ստիպել բացել «երկրորդ ճակատը», – ասել է Կոբախիձեն:

Կոբախիձեն չի հստակեցրել, թե ով է կանգնած ենթադրյալ «գլոբալ պատերազմի կուսակցության» հետևում, սակայն ընդգծել է, որ այդ ուժը «առանցքային ազդեցություն ունի» Եվրամիության և Միացյալ Նահանգների վրա։

«Մենք կարող ենք զիջել և հրաժարական տալ,  բայց այդ պարագայում իշխանությունը կանցնի այն քաղաքական ուժի ձեռքը, որը կառավարել է մինչև 2012 թվականը։ Արդյունքը կլինի Վրաստանի «ուկրաինացումը», «երկրորդ ճակատի» բացումը շատ կարճ ժամանակում, ուստի մենք դա թույլ չենք տա», – եզրափակել է Կոբախիձեն։