24 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաշառքի կասկածանքով ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը

Կաշառքի կասկածանքով ձերբակալվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը

ՌԴ ԶՈւ կապի գլխավոր տնօրինության ղեկավար, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը ձերբակալվել է կաշառակերության գործով РИА Новости-ին հայտնել են ՌԴ 235-րդ կայազորային զինվորական դատարանից։

«Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը՝ Վադիմ Շամարինի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Գեներալը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։