
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին օգնության` հանրապետականների օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 14,3 միլիարդ
դոլար օգնություն տրամադրելու մասին հանրապետականների նախագծին։
Փաստաթուղթն ընդունվել է 226 կողմ, 196 դեմ ձայների հարաբերակցությամբ․
հանրապետականները սատարել են նախագծին, դեմոկրատները՝ մերժել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վետո դնել նախագծի վրա, քանի
որ խնդրել էր Կոնգրեսին հաստատել 106 միլիարդ դոլար արժողությամբ արտակարգ ծախսերի
ավելի մեծ փաթեթ, որը ներառում է Իսրայելի, Թայվանի և Ուկրաինայի ֆինանսավորում, ինչպես
նաև մարդասիրական օգնություն: