26 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյա պատերազմին մասնակցել են մեր դաշնակիցները՝ ոչ մեր կողմից.  Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

44-օրյա պատերազմին մասնակցել են մեր դաշնակիցները՝ ոչ մեր կողմից.  Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

  • 2020-ի 44-օրյա պատերազմի նախատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները, և ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․ այդ երկրներն իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել, կամ իբր մեզ օգնել են:

    • 44-օրյա պատերազմը ԼՂ դեմ չի եղել, այդ պատերազմը եղել է ՀՀ չակնկալիքների մասին, այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ անկախ պետության չգոյությունը:

  • Սահմանազատման գործընթացով մենք շատ շատերին զրկել ենք հնարավորությունից՝ 2024թ․-ի մայիսի 9-ին սահմանային բախումներ հրահրելու:

  • Լուկաշենկոն ճիշտ է ասել, և էլի կան մարդիկ, որոնք դրա (պատերազմի ժամանակ Ադրբեջանին օգնելու մասին-խմբ) մասին պետք է հրապարակային ասեն:

 

  • Հայ առաքելական եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի (եկեղեցուն պատկանող տարածքներ վերադարձնելու) հայցապահանջներ ներկայացրել է, և ամենևին չեմ զարմանա, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև ՀՀ նկատմամբ:

  • Ժամանակին ես առաջարկել եմ, որ ՀՀ կառավարությունը և Հայ առաքելական եկեղեցին համատեղ մի նախագիծ անեն, որովհետև այսօր հարյուրավոր պատմամշակությանին հուշարձաններ ուղղակի փլուզվում են, և ես առաջարկել եմ, որ մենք համատեղ իրականացնենք այդ հուշարձանների պահպանման, վերականգնման աշխատանքներ, բայց այդ թեման հետաքրքիր չի եղել Հայ առաքելական եկեղեցու համար, որովհետև ենթադրում եմ, որ դրա համար կա մի ֆունդամենտալ պատճառ կար, ինչպես կառավարության կողմից արված ներդրումները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ: