26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը․ Նարեկ Սամսոնյան

Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.

«Ժողովո՛ւրդ ջան, երկամսյա ապօրինի կալանքից հետո առաջին գրառումս ուզում եմ սկսել մեծագույն շնորհակալություններով բոլոր էն մարդկանց, որոնք էս ընթացքում իրենց աջակցությամբ մեզ ջերմացրել են: Էդ ջերմությունը ցանկացած քաղբանտարկյալի համար անհրաժեշտ առանցքային նշանակություն ունի, ու մենք երևի էս ընթացքում ստացել ենք էդ ջերմության ամենամեծ չափաբաժիններից մեկը: Մեր ընկերներից մինչև շարքային քաղաքացիներ, մեր քաղաքական համախոհներից մինչև մարտավարական հակասություններ ունեցողներ մեր կողքին են եղել էս 2 ամսվա ընթացքում։

Մենք հասկացանք, որ մեր ստեղծածն ունի արժեք՝ «Իմնեմնիմին» սիրեցիք, ու մեր ընկերները իրենց ջանքերով այն պահեցին եթերում, ու, չնայած, մեզ դատարանով արգելված է վարել մեր փոդքասթը, ուզում եմ ասել, որ «Իմնեմնիմին» շարունակելու է լինել եթերում: Մենք շարունակելու ենք ակտիվ քաղաքական և հանրային գործունեությունը, լինելու ենք փողոցում, տաղավարում և հրապարակներում: Մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել, անգամ բռնապետական մանր դրսևորումներով խուլիգանապետերն ու բանտերը: Հայ ժողովուրդը շատ շուտով թոթափելու է իր պատմության ամենախայտառակ էջերն ու վերականգնելու է իր արժանապատվությունը, կհանդիպենք Երևանի և մարզերի փողոցներում…

Հ.Գ. Ասում են՝ Բագրատ Սրբազանին հանդիպողների վրա քրեական գործեր են հարուցում ու կալանավորում, դե ես ու Վազգենն էլ, որ արդեն բազմաթիվ քրեական գործեր ունենք և արդեն կալանավորվել էինք, «հանգիստ խղճով» հանդիպեցինք Սրբազանին: Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը: Ամսի 26-ի հանրահավաքի մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց, մինչ այդ, ասեմ, որ կիրակի օրը մենք կլինենք հրապարակում»: