Փաշինյանի հայտարարությունը քաղաքական և անվտանգային ոլորտներում ՀՀ-ն ՌԴ-ից հեռացնելու ջանքերի մի մասն է․ ISW
Institute for the Study of War-ը գրել է, որ Փաշինյանի ակնարկը, թե Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին նախապատրաստվել 2020 թ-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմին, ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանի շարունակական քննադատությունների և քաղաքական և անվտանգության ոլորտներում ՀՀ-ն ՌԴ-ից հեռացնելու ջանքերի մի մասն է։
Դրան զուգահեռ` ՀՀ-ում մայիսի 26-ին նախատեսվում է մեծ հանրահավաք՝ ընդդեմ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի։ Ներկայիս ակցիաներն ամենախոշորն են վերջին վեց տարիների ընթացքում։ Ծավալով դրանք կարելի է համեմատել 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիաների հետ։ «Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զգուշացրել է սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին։ Նրա խոսքով՝ Տավուշի շարժման նպատակը Փաշինյանի հրաժարականն է, ինչի համար իրենք պայքարելու են մինչև վերջ։ Ըստ Դանիելյանի՝ անհրաժեշտ է, որ 200-300 հազար մարդ դուրս գա և ճնշում գործադրի կառավարության, ինչպես նաև խորհրդարանի վրա։