
Վրաստանի վիզային պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ որոշում ընդդիմադիր կուսակցություններ են ողջունել
Վրաստանի ընդդիմադիր 6 կուսակցություն ողջունել է Վրաստանում վիզային պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ որոշումը։ Հայտարարությունը ստորագրել են «Ախալի», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Դրոա», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Լելո», «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները։
«Ովքեր ծառայում են «Վրացական երազանք»-ին, դեռ հնարավորություն ունեն «կանգնելու ճշմարտության կողքին, անցնել ժողովրդի կողմը» և խուսափել իրենց և իրենց ընտանիքներ համար սահմանված պատժամիջոցների հետևանքներից»,- ասել են հայտարարության հեղինակները։