23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 10-12-ը
Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի
մարզիկները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի
ղեկավար Միքայել Հայրապետյանը։

Մրցույթին մասնակցելու հայտերն արդեն ներկայացրել են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ։

Հայրապետյանի խոսքով՝ սպասվում է, որ Երևան կժամանի ավելի քան 500 մարզիկ և ավելի քան
2,5 հազար հյուր։

Հայ սամբիստները հոկտեմբերի 25-ից Օլիմպավանի բազայում մարզվում
են՝ նախապատրաստվելով առաջնությանը, նրանց առաջին ելույթները նախատեսված են նոյեմբերի
10-ին։