
Ո՞րն էր Փաշինյանի ուղերձի հիմնական ասելիքը․ Ստեփան Հասան-Ջալալյան
Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին։
«Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն իր 2024թ. մայիսի 24-ի ուղերձով փաստեց առնվազն հետևյալը.
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն իրականացվելու է ըստ այն տրամաբանության, որն ինքը որդեգրել է:
Ինքը ոչ միայն հրաժարական չի տալու, այլև նույնիսկ մտադրություն չունի մտածել անգամ այդ մասին:
Ի հեճուկս իր ուղերձի՝ հարկ է աննահանջ կերպով մեծացնել հանրային ճնշումը՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար»,-գրել է Հասան-Ջալալյանը:
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական, կամ էքզիստենցիալ սպառնալիք էր Արցախի Հանրապետությունում (մինչև Արցախի Հանրապետության օկուպացիան ադրբեջանի կողմից), Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար:
«Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում առավելապես սպասարկվելու են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն ի հաշվի Արցախի և Հայաստանի հանրապետությունների ազգային, պետական շահերի:
Հետևաբար, համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին»,-գրել է նա: