Հյուրանոցի իմ սենյակում ձայնագրող սարք է տեղադրվել․ Բագրատ սրբազան
Օրեր առաջ հյուրանոցի իմ սենյակում ձայնագրող սարք է տեղադրվել, որի մասին մենք իմացել ենք։Մեզ համար տարբեր կազմակերպություններ են աշխատում․ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք բացահայտել ենք, թե ովքեր են մեզ հետևում, խոսել ենք այդ տղաների հետ»,- ասել է Սրբազանը։
Նա նշել է, որ ներքևի սենյակից կասկածելի ձայների լսելուց հետո պատգամավորը մոտեցել է այդ համարին՝ խնդրել դուռը բացել։
«Ինչ-որ մեկը ներսից ասել է՝ բաղնիքում է, դրան զուգահեռ հեռախոսով ասել «շտապ եկեք, շտապ եկեք»։ Պատգամավորը ասաց՝ կես ժամից կմոտենանք համարին։ Նրանք իջել են, տնօրինությանը տեղեկացրել ու միասին բարձրացել նույն համարի դռան մոտ։ Քիչ հետո գալիս է Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ներկայացել է՝ ասելով քաղաքացին ասել է, որ ուզում են դուռը ջարդեն, բայց դե այդպես չի եղել։ Ասել ենք՝ դե որ այդպես է դուռը բացենք, տեսնենք ովքեր են, ինչ է կատարվում ներսում։ Երևի ժամուկեսից ավելի տևեց այդ գործընթացը, որի ժամանակ ԱԱԾ-ին հեռաձայնել են՝ ասելով՝ լուր տվեք թող գան։ Բակում հավաքվել էին ոստիկանական շուրջ 10 մեքենա»,-պատմել է Բագրատ սրբազանը։