25 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոչ ոք մանդատ չի տվել այն Փաշինյանին, ով մահվան է ուղարկել հայրենակիցներին. Արա Աբրահամյան

Ոչ ոք մանդատ չի տվել այն Փաշինյանին, ով մահվան է ուղարկել հայրենակիցներին. Արա Աբրահամյան

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գրել է, որ մարդիկ ՀՀ-ում քվեարկել են այն Փաշինյանի օգտին, ով հայտարարել էր «Արցախը Հայաստան է և վերջ», և ոչ թե՝ Փաշինյանի, «ով ուրացել է Արցախը, մեր հայրենակիցներին մահվան է ուղարկել և թողել բախտի ողորմածությանը»: Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը դիմում է իրեն ընտրած ու «մանդատ տված մարդկանց», սակայն նրան ոչ ոք մանդատ չի տվել այն ամենի համար, ինչ այսօր անում են Հայաստանում։

«Մարդիկ չեն քվեարկել Փաշինյանի օգտին, ով , թափահարելով մի կտոր պլաստմաս, զիջում է մեր հողերը՝ խախտելով երկրի Սահմանադրությունը և գործելով ի վնաս հայ ժողովրդի շահերի», – գրել է Աբրահամյանը: