Մայիս 28 ենք շնորհավորելու վաղը․ Բագրատ սրբազանը՝ վաղվա հանրահավաքի մասին
Վաղը մայիսի 28 ենք շնորհավորելու. լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով վաղը՝ ժամը 16։00-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին։
«Վաղը հանդիպելու ենք մեր բազահազար մարած ժողովրդին։ Դե որ այդ մարածն է, պատկերացնու՞մ ոչ մարածը ինչ է լինելու։ Ես, անկեղծորեն ասած, ամաչում եմ, շատ եմ ամաչում։ Որքան էլ ես մարդկայնորեն նեղվեմ, ալեկոծվեմ, միևնույնն է, շատ եմ վատ զգում ինձ, ամաչում։ Ինչու՞, որովհետև մեր պետությունը այսպիսի որակ ունի։ Սա ի՞նչ է»,- ասել է Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ հյուրանոցի իր համարում ձայնագրող սարք է տեղադրվել։