Վրաստանում հեղեղվել են ադրբեջանցիներով բնակեցված գյուղերը
Հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Վրաստանի Մարնեուլիի և Բոլնիսիի շրջաններին, որտեղ բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են։
Տեղումների արդյունքում՝ Խրամ և Դեբեդ գետերի վարարման հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են անցել տների նկուղներ և գյուղատնտեսական ֆերմաներ։
Ջրհեղեղի հետևանքով մի շարք բնակավայրերում ավերվել են կամուրջներ, վնասվել են գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի գծերը։