Ճանապարհային դեպարտամենտը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են․
«Ստորև ներկայացնում ենք ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
- Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
- Դիլիջան – Իջևան
Այլընտրանքային երթուղիներ՝
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
- «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
- «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան
Հայաստանի ներհանրապետական երթուղի
- Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, ՏԻՄ աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները: