Անկախ մասնագիտական գործունեությունից` բոլորս պարտավոր ենք միանալ այս պայքարին. Գոռ Մաթևոսյան
Վստահ եմ, որ այս պայքարը դատապարտված է հաղթանակի, ABC Media-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ Գոռ Մաթեւոսյանը: Նրա խոսքով` այլընտրանք չկա, իսկ հայրենիքը ճգնաժամի մեջ է:
«Անկախ մասնագիտական գործունեությունից` բոլորս պարտավոր ենք միանալ այս պայքարին: Եթե մենք ապրենք այն օրակարգով, ինչը մեզ պարտադում են` հանձնողական, թշնամական, ապա կկորցնենք մեր հայրենիքը: Եթե դուք լիքնեք լավ բժիշկ, լավ պատմաբան, լավ ինժիներ կամ ճարտարապետ ու պայքարեք միայն ձեր աշխատանքի համար, դուք ազգային դիմագիծ չեք ունենա»,- ասաց Գոռ Մաթևոսյանը:
Նա միանալու կոչ արեց երիտասարդներին, քանի որ միասին է հնարավոր դուրս գալ այս ճգնաժամից, հատկապես, որ հայ առաքելական եկեցին, որպես ամենայն հայոց տիտղոսն ունեցող միակ ինստիտուտ, դուրս է եկել պայքարի ու իր հովանու ներքո է վերցրել հայ ժողովրդի, հայ ազգի իր որդիների ու զավակների ճակատագիրը: