
Արգենտինայի նախագահը արգելել է բողոքի ցույցերը, ընդդիմությունն էլ այն հակասահմանադրական է համարում
Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը երկրում արգելել է
բողոքի ցույցերը։ Նա հայտարարել է ազգային նոր ռեգիստոր ստեղծելու մասին, որտեղ կներառվեն
ցույցերին մասնակցող բոլոր ցուցարարներն ու կազմակերպությունները։
Ընդդիմությունը նոր միջոցները հակասահմանադրական է համարում և չափազանց
դժգոհ է նախագահ Միլեյի նախաձեռնությունն իրականացրած Ազգային անվտանգության նախարարի
գործողություններից։