Լոռիում զոհեր ու վիրավորներ կան
Լոռու մարզում նախնական տվյալներով ունենք 2 զոհ և 2 վիրավոր, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով` կատարվածը հսկայական չափերի բնական աղետ է, որն արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել։
Իսկ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, դրանց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկարարները փրկել են 73 մարդու:
Հիշեցնենք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Լոռու մարզում ամբողջությամբ, իսկ Տավուշում մասնակիորեն աղետ է տեղի ունեցել: վարարած Դեբեդ գետն իր ճանապարհին քշել-տարել է ամեն բան: