Փշալարեր միշտ ենք բերել, բայց չենք օգտագործել, Աստված չանի՝ հարկ լինի. ՀՀ ոստիկանապետ
Հասարակական կարգ ենք պահում, հիշու՞մ եք մի դեպք, երբ նման միջոցառում լինի և ոստիկանությունը ուժ չկուտակի. կառավարական ամառանոցի մոտ ասել է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
«Փշալարեր միշտ էլ բերել ենք, բայց չենք օգտագործել, տեսե՞լ եք մի տեղ փռած փշալար։ Իհարկե հարկ եղած դեպքում օգտագործվում է, բայց Աստված չանի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Հարցին, թե Փաշինյանն այս պահին կառավարական ամառանոցո՞ւմ, ոստիկանապետը չի պատասխանել։
«Նման հարցերի չեմ կարող պատասխանել, չգիտեմ։ Մենք բացառապես օրենքի շրջանում ենք գործելու, եթե խաղաղ եղավ, ոչինչ էլ չենք անելու»,-նշել է նա։
Անդրադառնալով վաղվա անհնազանդության ակցիաներին՝ վերջինս ասեց, որ ոստիկանությունը գործողությունների կգնա ըստ իրավիճակի։