23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նպատակ է դրվել ամեն կերպ Լևոն Քոչարյանի կալանքի տևողությունը ձգել՝ առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի․ փաստաբանական խումբ

Նպատակ է դրվել ամեն կերպ Լևոն Քոչարյանի կալանքի տևողությունը ձգել՝ առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի․ փաստաբանական խումբ

ՀՀ երկրորդ նաագահ
Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․

«2023 թվականի սեպտեմբերի 22-ից սկիզբ առավ Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական գործը:
Այս ժամանակահատվածում տարբեր քրեական գործերից, որոնք ևս իրավական չէին, այս գործով
նոր նշաձող սահմանվեց.

 1) օբյեկտիվ տվյալի`
տեսանյութերի հերքում, ոստիկանների ցուցմունքով, 2) բացառապես ոստիկանների ցուցմունքները,
որոնք ուղիղ շահագրգիռ կողմ են, իրենց դեմ խոշտանգման դեպքով հաղորդման, հստակ տեսանյութի
և Լևոն Քոչարյանի տուժողի կարգավիճակի պայմաններում` դիտարկվել են արդեն գրեթե 2 ամիս
տևող կալանքի ռեժիմի հիմք, 3) քննչական մարմնի ջանասիրության ուղիղ բացակայություն
և այդ փաստի ուղիղ անտեսում:

 Նույն քննչականը կարող
է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի
պայմաններում, գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել:

 Այս ամենը փաստում
է, որ ապօրինի քրեական գործը և դրա շրջանակներում իրավունքների խախտման վերացումը հասնում
է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների
պաշտպանության անհնարինություն:

 Նույնիսկ հատուկ վերանայման
բողոքի բանավոր քննության իրավունքից է զրկված պաշտպանական կողմը:

 Կասկածից վեր է, որ
պարզապես նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ
նույնիսկ ձևական հիմքի:

 Իրավական ժխտողականությունը
հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված:

 Փաստաբաններ

 Արամ Վարդևանյան,

 Էրիկ Ալեքսանյան,

 Ալեքսանդր Կոչուբաև»։