27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախն էին հանձնում, դրա համար անազատության մեջ էի․ Գարիկ Գալեյան

Արցախն էին հանձնում, դրա համար անազատության մեջ էի․ Գարիկ Գալեյան

Երևի մոտ ժամանակներս նոր տարածք չունեն հանձնելու, դրա համար ինձ
բաց թողեցին․ դատարանի մոտ ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝
Գարիկ Գալեյանը, որը սեպտեմբերից կալանավորված էր։

Գալեյանի խափանման միջոցն այսօր փոխվեց․ սահմանվեց տնային կալանք
և գրավ՝ 2 մլն դրամի չափով։

«Սպասենք, ազգովի ոտքի կանգնենք, որ գոնե փրկենք Հայաստանը։ Արցախն
արդեն կորցրել ենք»,-հավելեց նա։

Հարցին, թե այսինքն՝ ինքն անազատության մեջ էր, որովհետև Արցախն
էին հանձնո՞ւմ, Գալեյանն ասաց․ «Այո, այո, ես վստահ եմ, որ իրենք Արցախն էին հանձնում,
դրա համար ես անազատության մեջ էի գտնվում, քանի որ արժանապատիվ մարդիկ, հերոսածին
ծնողներն են երևի միայն խանգարում, ու մեր կոչից հանրությունը կարթնանա, դրա համար
անազատության մեջ էի»։