
Գագիկ Գալեյանի նկատմամբ տնային կալանք կկիրառվի. նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44–օրյա պատերազմում զոհված
զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային
կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։
Գարիկ Գալեյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ Գալեյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 8֊ին՝ թմրամիջոց
պահելու մեղադրանքով: Ավելի ուշ նրան կալանավորելու որոշում էր կայացվել: