22 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին

Մոսկվան ցուցադրական հակառուսական ժեստ է համարում  Երևանի
մասնակցությունը Մալթայում Կոպենհագենյան ձևաչափով Ուկրաինայի հարցով կոնֆերանսին․
հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանում պետք է հասկանան, որ խոսքը ցուցադրական համագործակցության մասին է նրանց
հետ,  որոնք ագրեսիվ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ։ Եվ ցավալի է, որ հանրապետության
ներկայիս ղեկավարությունը միտումնավոր, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները,
որոնք ոչ վաղ անցյալում  համարում էին Հայաստանի կայունության և բարգավաճման ամենակարևոր
գործոնը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարցով համապատասխան միջազգային խորհրդակցությունները,
որոնց Ռուսաստանը հրավիրված չէր, տեղի էին ունեցել հունիսի 24-ին Կոպենհագենում (Դանիա)
և օգոստոսի 5-6-ը Ջիդայում (Սաուդյան Արաբիա)։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների
մակարդակով վերջին հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայում հակամարտությունը հաղթահարելու
ուղիներին, տեղի է ունեցել հոկտեմբերի 28-29-ը՝ Մալթայում։