
Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում են եռակողմ պայմանավորվածությունները․ Զախարովա
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի
և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սակայն, մենք համոզված ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորման ճանապարհային քարտեզը մնում են եռակողմ պայմանավորվածությունները»,-ասել
է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշելով, որ ռուսական կողմը ողջունում է ցանկացած շփում, որը
կարող է թուլացնել լարվածությունը Երևանի և Բաքվի միջև։