19 Հոտ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բազմավեկտոր» Հայաստանի ղեկավարը շարունակում է բարձրացնել խաղադրույքները Մոսկվայի հետ կասկածելի խաղում․ Ритм Евразии

«Բազմավեկտոր» Հայաստանի ղեկավարը շարունակում է բարձրացնել խաղադրույքները Մոսկվայի հետ կասկածելի խաղում․ Ритм Евразии

Տնտեսական առումով՝ Հայաստանը լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում, այլ է ռազմաքաղաքական դաշտը, գրել է Ритм Евразии-ն։ Ինչպես նշվել է,  երկիրը դեռ ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում է գտնվում Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության վերջին ռազմաբազան, որի կորուստը կլինի փաստացի հայտարարություն այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կորստի մասին։

Ընդգծվել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ՀԱՊԿ-ին նրա անդամակցության (և Գյումրիում ռուսական բազայի պահպանման) լրացուցիչ երաշխիքն է։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և դուրս բերի բազան, Մոսկվան կարող է կասկածի տակ դնել ԵԱՏՄ-ի շրջանակներում «բազմավեկտոր» Հայաստանին հետագա աջակցության ցուցաբերման նպատակահարմարությունը։ «Սակայն Փաշինյանը շարունակում է բարձրացնել խաղադրույքները այս կասկածելի խաղում՝ սադրելով Մոսկվային։ Հատկանշական է, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Այս միջոցը դեռևս աննախադեպ է դաշնակիցների հարաբերությունների համար։ Արդյո՞ք դա ուշքի կբերի ինքնահավան քաղաքական գործչին, կերևա առաջիկայում»,  – նշվել է հոդվածում։

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը համարում է, որ Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի դավաճանության համար Արևմուտքը կվճարի դրամաշնորհներով և ամեն կերպ փորձում է բնակչությանը համոզել ԵՄ-ի հետ դաշինքի օգուտների մեջ։ «Փաստացի ամբողջ գումարը մնալու է Փաշինյանին», – կարծում է քաղաքագետը: