
ՆԳՆ-ն հայտնել է աղետի վայրում զոհվածների անունները
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:
Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դիակ (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․):
Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև
Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։