Նիկոլը դեմ է առել Արևմուտքին ու Ռուսաստանին միաժամանակ տրված իր հակասական խոստումների կատարման/չկատարման պատին. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Պարզ է, որ հայության կենսական հարցերի շուրջ ստեղծված իրավիճակն այսպես շարունակվել չի կարող: Ակնհայտ է, որ հանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը:
Հասկանալի է նաև, որ Նիկոլը դեմ է առել Արևմուտքին ու Ռուսաստանին միաժամանակ տրված իր հակասական խոստումների կատարման/չկատարման պատին (քաղաքական լարան-шпагат): Սովորաբար, նման դեպքերում (և՛ կատարելու, և՛ չկատարելու պարագայում) նրանից հրաժարվելու են նաև նրա օտար թելադրողները:
Ակնհայտ է նաև, որ աստիճանաբար լցվում է հասարակության համբերության բաժակը: Բռնի ուժի կիրառումն ու տարաբնույթ ճնշումները հակառակ արդյունքն են տալիս՝ էլ ավելի շիկացնելով առանց այդ էլ առկա դժգոհության մթնոլորտը:
Նման դեպքերում, պատմությունը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարները, կա՛մ ինչ-որ կերպ լքում են երկիրը, կա՛մ հանձնվում են հասարակության դատին: Չի եղել պատմության մեջ մի դեպք, երբ ձախողված իշխանությունն ամբողջ կազմով լքի երկիրը: Թերևս չի եղել նաև դեպք, երբ նման իշխանություններին սպասարկողներն ամբողջությամբ լքեն երկիրը:
Նրանց մեծ մասը մնում և շարունակում է ապրել այն մարդկանց կողքին, ում ճակատագրերը խեղել են, ում շարունակ խաբել են, ում ունեզրկել, տնազրկել կամ հայրենազրկել են, ում ծաղրել ու վիրավորել են, և այլն…
Այս ճշմարությունից փախչել հնարավոր չէ: Բնության օրենքներն ու հասարակական օրինաչափություններն անփոփոխելի են:
Սովորաբար ձախողված ու հայրենադավ իշխանության սպասավորները ևս արժանանանում են սերունդների պարսավանքին»: