24 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը կորցնում է իր լեգիտիմությունը և վստահությունն՝ ազգային անվտանգության կարևորագույն խնդիրները լուծելու հարցում․ միջազգային մամուլ

Փաշինյանը կորցնում է իր լեգիտիմությունը և վստահությունն՝ ազգային անվտանգության կարևորագույն խնդիրները լուծելու հարցում․ միջազգային մամուլ

Հազարավոր հայեր հակակառավարական բողոքի ցույցերի են դուրս եկել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ոխերիմ թշնամի, հարևան Ադրբեջանին տարածքային զիջումների պատճառով, գրել է France 24-ը։ Ընդգծվել է, որ հանձնված տարածքը ռազմավարական նշանակություն ունի դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար․ այն վերահսկում է դեպի Վրաստան կենսական նշանակության մայրուղու հատվածները: Մոտակա բնակավայրերի հայ բնակիչների պնդմամբ՝ այդ քայլն իրենց կտրում է երկրի մնացած հատվածից։

Special Eurasia-ն իր վերլուծությունում գրել է, որ արքեպիսկոպոս Գալստանյանն, ականավոր կրոնական գործիչ է, ով հանդես է գալիս որպես առաջատար ընդդիմադիր ձայն և լեգիտիմություն է տալիս ՀՀ-ում բողոքի շարժմանը, գրել է ։ Ըստ վերլուծության՝ համատարած դժգոհությունը և տարբեր խմբերի աջակցությունը ենթադրում է հանրային վստահության պոտենցիալ քայքայում կառավարության՝ ազգային անվտանգության կարևորագույն խնդիրները լուծելու կարողության նկատմամբ: Ոստիկանության կողմից ձայնային նռնակների օգտագործումն ընդգծում է ավելի ագրեսիվ մարտավարության կիրառման հնարավորությունը, որը կարող է սրել իրավիճակը և հանգեցնել զոհերի։  «Առաջիկա շաբաթներն ու ամիսները վճռորոշ կլինեն այս իրադարձությունների հետագիծը և դրանց ազդեցությունը Հայաստանի ներքին համախմբվածության և տարածաշրջանային դիրքի վրա որոշելու համար», – եզրակացնում է հոդվածագիրը։

Politnavigator-ը, իր հերթին, նկատել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունը կորցնում է հանրության աջակցությունը՝ կորցնելով նաև իր լեգիտիմության մնացորդները։ «Ակնհայտ է, որ ժողովրդական զանգվածն արդեն հոգնել է Փաշինյանի իշխանությունից, տարածքների մշտական հանձնումից, Թուրքիայի հետ սիրախաղից, ազգային պատմությունը վերաշարադրելուց։ Նրանք չեն ցանկանում հրաժարվել «պատմական» Հայաստանից՝ հօգուտ առասպելական «իրական»-ի», – գրել է կայքը