04 Հուն
2025
-7.6° c ԵՐԵՎԱՆ
-2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դաշնակցական պատգամավորին բռնի ուժով բերման ենթարկելու գործով 1 ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Դաշնակցական պատգամավորին բռնի ուժով բերման ենթարկելու գործով 1 ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»։

Հիշեցնենք, որ այսօր կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանին։

Փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Գլխավոր դատախազություն պահանջելով հանրային քրեական հետապնդում սկսել ոստիկանների նկատմամբ «խուլիգանության» հատկանիշներով։