ԵՄ-ում արգելափակել են Ուկրաինային ռազմական օգնության հատկացման յոթ որոշում․ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորման յոթ որոշում ներկայումս արգելափակված է ԵՄ-ում․ գրում է РИА Новости-ն։
«Մենք ունենք յոթ օրենսդրական տեքստ, որոնք այժմ արգելափակված են, մեզ մեղադրում են մեր պարտավորությունները չկատարելու մեջ, բայց մենք ունենք 7 արգելափակված որոշում հինգ միլիարդ եվրոյի օգնության մասին», – ասել է Բորելը ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո: