24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանների, հատուկ ուժայինների պահվածքը անօրինական է․ բերման ենթարկված բժիշկ

Ոստիկանների, հատուկ ուժայինների պահվածքը անօրինական է․ բերման ենթարկված բժիշկ

Ոստիկանների, ուժայինների գործողությունները, մեղմ ասած, ապօրինի են։ ABC media-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Գևորգ Թամամյանը՝ անդրադառնալով իրեն և անհանազանդություն իրականացնող մյուս համախոհների վերաբերյալ իրականացված գործողություններին։

«Նրանց պահվածքը սխալ է, ապօրինի։ Բիրտ ուժ են կիրառում մարդկանց նկատմամբ։ Սակայն ուզում եմ շեշտել, որ տեսախցիկներից հեռու այդ նույն ոստիկանները իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնում մեզ։ Այս փուլում կարծում եմ՝ նորմալ է։ Նկատում ենք նաև, որ մարդկանց համբերության բաժակը լցված է, և ընդվզումը արտահայտելու պահը շատ մոտ է»,- ասել է Թամամյանը։

Ուռուցքաբանը անդրադարձել է Բագրատ սրբազանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն ու նշել, որ սրբազանը քայլ է արել՝ նրան հանդիպման հրավիրելու, հիմա Փաշինյանի՝ պատասխան քայլ կատարելու ժամանակն է։

«Եթե Նիկոլ Փաշինյանը բավարար ուժ ու համարձակություն գտնի՝ հանդիպելու սրբազանի հետ, ապա առաջին հերթին կօգնի ինքն իրեն՝ ինչ-որ պլյուս ունենալով անվան կողքին։ Որքան ես հիշում եմ Փաշինյանին՝ կոկորդի ամբողջ ուժգնությամբ գոռում է՝ ժողովրդի կողքին եմ, ժողովրդի մարդն եմ և այլն։ Հիմա այդ նույն ժողովրդի մի ստվար զանգված դուրս է եկել և նրա հետ հանդիպում է պահանջում։ Այդ հանդիպմանը գնալը առաջին հերթին իր պարտականությունն է»,- ասել է բժիշկ ուռուցքաբանը։

Հիշեցնելով 2018 թվականին Փաշինյանի կատարածն ուասածը՝ Գևորգ Թամամյանը ընդգծել է։

«Նա բողոքում էր նախագահ Սերժ Սարգսյանից, բայց այսօր ումից որ բողոքում էր, իրենից ավելի վատ քայլեր է անում ժողովրդի հանդեպ։ Մեզ հետ հանդիպելը պարտականություն է, որը դեռ չի արել»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ից, ամբողջ հանրապետությունում անհնազանդության գործողություններ են իրականացվել, որի ընթացքում բերման են ենթարկվել ավելի քան 300 քաղաքացի։ Նրանց թվում կային քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտներ, բժիշկներ, արվեստի, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ։