
Աղետի ընդհանուր վնասի գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ Տավուշի և Լոռու մարզերին պատուհասած բնական աղետին․
«Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և լուրջ վնասներ հասցրել ենթակառուցվածքներին ու բնակելի տարածքներին։ Ընդհանուր վնասի գնահատումից հետո մենք անհրաժեշտության դեպքում գործընկերների հետ կհամաձայնեցնենք հետևանքները մեղմելու միջոցառումները»,- գրել է Բադալյանը։