22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ-ն ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախնական
համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ
գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի
և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված  այլ անձանց
հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք
հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում
նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել
ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Խմբի 5 անդամները կալանավորվել են։

Խուզարկությամբ հայտնաբերվել է ռազմամթերք, պայթուցիկ սարք և այլ
անհրաժեշտ պարագաներ, նոթատետրեր և գրառումներ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը։Հանցավոր գործունեության հաջող իրականացման
համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև
հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել
է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները,
նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են
ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու
համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման
համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները: