ԱՄՆ Պետքարտուղարը շնորհավորել է Ադրբեջանին և վերահաստատել աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Պետքարտուղարը կարևորել է Ադրբեջանի հետ հարաբերությունները և փոխադարձ շահերի հիման վրա կառուցված գործընկերությունը։
«Մենք գնահատում ենք այս ոլորտներում մեր ներգրավվածությունը խորացնելու հնարավորությունը», – նշել է Բլինքենը՝ հավելելով, որ ԱՄՆ- ն ակնկալում է սերտորեն համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ՝ COP29-ի հաջողության հասնելու համար։
ԱՄՆ-ն կշարունակի նաև Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգմանն ուղղված աշխատանքները։
«Միացյալ Նահանգները ողջունում է այն աշխատանքը, որը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ, և մենք պատրաստ ենք շարունակել աջակցելու այդ ջանքերին՝ շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա։ Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին, որը կուժեղացնի կապը և տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին», – նշել է Բլինքերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն վերահաստատում է Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։