
Ադրբեջանը հայտարարել է ևս մեկ արցախցու ձերբակալության մասին
Ադրբեջանը հայտնել է ևս մեկ հայի ձերբակալության մասին։ Նշվում
է, որ ձերբակալվածը Մադաթ Առաքելի Բաբայանն է։
Նա ձերբակալվել է սեպտեմբերին՝ Քարվաճառում։
Ադրբեջանական կողմը Արցախի բնակչին մեղադրել է, այսպես կոչված,
«Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։
Ավելի
վաղ «Հետքը» տեղեկացրել էր, որ Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի՝ սեպտեմբերից
անհետ կորած համարվող 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանի հարազատները հոկտեմբերին
Բաքվից զանգ էին ստացել։ Մադաթ Բաբայանը խոսել էր թոռան հետ և տեղեկացրել Բաքվում գտնվելու
մասին։