
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով անմեղ է ճանաչվել
Երկու տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի
բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան
ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլին ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական
խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի
242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման
կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):