Ռուսաստանը պետք է պատրաստ լինի՝ Արեւմուտքի պատժիչ ճնշումների ուժեղանացմանը․ Պուտին
Ռուսաստանը պետք է պատրաստ լինի, որ Արևմուտքի պատժիչ
ճնշումը կարող է ուժեղանալ. այս մասին տնտեսական հարցերին նվիրված
խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պետք է պատրաստ լինել, որ Արևմուտքի պատժամիջոցները կարող են ուժեղանալ։ Անցած տարիներին նրանք՝
մեր այսպես կոչված գործընկերները, արդեն անթիվ քանակությամբ պատժամիջոցների փաթեթներ
են ընդունել։ Իրենք են արդեն մոլորվել այդ պատժամիջոցներում։ Փորձել են պատժել մեզ,
իսկ արդյունքում, ինչպես տեսնում ենք, լիովին ակնհայտ է մի բան, վիճակագրությամբ է
երևում. հարվածել են իրենց տնտեսությանը, աշխատատեղերին»,- ասել է նա։