Շրջափակում՝ բոլոր իմաստներով. Լոռին՝ աղետի գոտի
Լոռու այսօրվա վիճակն է։ Կիսադատարկ խանութներ՝ զրկված կենցաղային տարրական պայմաններից, ինտերնետի և հեռախոսի կապից, ջրից ու էլեկտրաէներգիայից։
Ախթալայի, Շամլուխի խանութներում չկա հաց, ուտելիք։ խնդիր է նաև կանխիկ փողը։ Մարդիկ այստեղ կտրված են արտաքին աշխարհից։ Իսկ այլընտրանքային ճանապարհը, որի մասին իշխանությունը հնարավոր բոլոր ձևերով խոսում է գոյություն ունի միայն տեսականորեն։ Դա դժվարանցանելի է, ավելի ճիշտ, գրեթե անանցանելի։
Մեկուսացման մեջ հայտնված մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների։ Աղետի հետևանքները ամեն օր նոր ծավալով են ջրի երես դուրս գալիս։
Մանրամասները՝ ռեպորտաժում։