22 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԳՄՍՆ-ի բյուջեն աննախադեպ կավելանա՝ աճելով 38%-ով

ԿԳՄՍՆ-ի բյուջեն աննախադեպ կավելանա՝ աճելով 38%-ով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետբյուջեից կհատկացվի 345 միլիարդ
417 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է շուրջ 38 տոկոսով:

«Էական, աննախադեպ ավելացում է, այսպիսի մեծ ծավալով ավելացում
նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում», – նշել է նախարար
Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ նախարարության կապիտալ ծախսերի համար նախատեսվել է
շուրջ 129 մլրդ դրամ, կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների և 500 մանկապարտեզների
վերանորոգման ծրագիրը: