22 Սեպ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը կարծում է, որ Նեթանյահուի քաղաքական կարիերան մոտ է ավարտին․ Politico

Բայդենը կարծում է, որ Նեթանյահուի քաղաքական կարիերան մոտ է ավարտին․ Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի
քաղաքական կարիերայի օրերը հաշված են․ գրում է Politico թերթը՝  հղում
անելով ամերիկյան կառավարության իր աղբյուրները։

«Սպիտակ տանը կարծում են, որ Նեթանյահուի կառավարությունը կդիմանա
մի քանի ամիս կամ մինչև Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության այս փուլի
ավարտը»,-գրում է պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ Բայդենը Նեթանահուի հետ զրույցում նրան
առաջարկել է մտածել իր իրավահաջորդին փոխանցվելիք սցենարի մասին։